Էնտերոքինդ
Նկարագրություն`
Էնտերոքինդը գերմանական բնական համալիր պրեպարատ է, որը ցուցված է կիրառել կրծքի և փոքր տարիքի երեխաների մոտ «աղիքային խիթի», վքնածության և մետեորիզմի, աղիների ֆունկցիոնալ խանգարման ժամանակ, որոնք ուղեկցվում են որովայնի շրջանի ցավերով:
Ցուցումներ՝
Էնտերոքինդը ցուցված է կիրառել կրծքի և փոքր տարիքի երեխաների մոտ «աղիքային խիթի», վքնածության և մետեորիզմի, աղիների ֆունկցիոնալ խանգարման ժամանակ, որն ուղեկցվում է որովայնի շրջանի ցավերով:
Դեղամիջոցի ընդունումը`
Էնտերոքինդի առավելությունը բազմապրոֆիլ ազդեցությունն է: Այն կարող է թեթևացնել գրեթե ցանկացած ծագման խիթի ցավային վիճակը (սպազմ, արտահայտված գազագոյացում), քանի որ ազդում է ինչպես ախտանիշների, այնպես էլ դրանց առաջացման պատճառների վրա (բարելավում է, իսկ գլխավորը՝ սինքրոնիզացնում է պերիստալտիկան, նորմալացնում է (տարիքին համապատասխան) մարսողական ֆերմենտների արտազատումը ):
Ընդունման եղանակը
0-ից 6 տարեկան երեխաների համար
Սուր ախտանշանների դեպքում
3 կաթիլ լուծույթ ժամը մեկ, բայց ոչ ավելի, քան օրական 6 անգամ
Ախտանշանների թեթևացումից հետո
3 կաթիլ լուծույթ օրվա մեջ 3 անգամ
Բուժման կուրս
3-6 օր
Էնտերոքինդը խորհուրդ է տրվում ընդունել ուտելուց կես ժամ առաջ կամ կես ժամ հետո՝ թողնելով, որ հեղուկը մի փոքր մնա երեխայի բերանի խոռոչում նախքան կուլ տալը։
Կրծքով կերակրվող երեխաների բուժման դեպքում կաթիլները կարելի է խառնել մոտավորապես 20 մլ (2 ճաշի գդալ) եռացրած և սառեցրած ջրի մեջ։