Դենտոկինդ Ա
Նկարագրություն`
Դենտոկինդ Ա-ն համալիր դեղամիջոց է, որը նպաստում է ատամների ծկթման գործընթացի թեթևացմանը։ Գլխավոր առավելությունն այն է, որ դեղամիջոցը վերացնում է ատամների ծկթման գրեթե բոլոր ախտանիշները՝ լնդերի ցավոտությունը, արտահայտված թքարտադրությունը, քորը, այտուցը, բորբոքումը և դեպի ականջ ճառագայթող ցավը, լուծը, մարմնի բարձր ջերմաստիճանը, «աղիքային խիթերը»:
Ցուցումներ`
Ցավային զգացումներ ատամների ծկթման ժամանակ, որն ուղեկցվում է նաև ականջների ցավով, լնդերի ցավոտություն և զգայունակության բարձրացում, մարմնի բարձր ջերմաստիճան, լուծ։
Դեղամիջոցի ընդունումը`
0-ից 6 տարեկան երեխաների մոտ ատամների ծկթման ժամանակ ախտանիշների և ցավոտ դրսևորումների վերացում:
Ընդունման եղանակը
0-ից 6 տարեկան երեխաների համար
Սուր ախտանշանների դեպքում
Առաջին երկու օրերի ընթացքում 1 դեղահաբ ժամը մեկ, բայց 6 դեղահաբից ոչ ավել 1 օրվա ընթացքում։
Ախտանշանների թեթևացումից հետո
1 դեղահաբ օրվա մեջ 3 անգամ
Բուժման կուրս
2-4 օր ` ատամների ծկթման յուրաքանչյուր դեպքի համար
Ատամների ծկթման կոնկրետ դեպքից կախված հնարավոր է անցում բուժման մի կուրսից մյուսին կամ էլ բուժման կուրսի կրկնություն։
Դեղահաբերն անհրաժեշտ է ընդունել ուտելուց կես ժամ առաջ կամ կես ժամ հետո՝ թողնելով, որ այն լուծվի բերանի խոռոչում։
Կրծքով կերակրվող երեխաների բուժման դեպքում դեղահաբը կարելի է լուծել ջրի մեջ (օրինակ՝ թեյի գդալի մեջ)։